Գլխավոր Ավելին

Բարիատրիկ վիրահատության մի քանի արդյունքներ․ ֆոտո

Մեր հայրենակիցը արտերկրից Հայաստան էր եկել բարիատրիկ միջամտության միջոցով մարմնի ավելցուկային քաշը նվազեցնելու համար: Նիհարելու համար բազմաթիվ միջոցներ էր կիրառել, սակայն բոլորը տվել էին կարճատև և ոչ կայուն արդյունք:

Մարմնի քաշի ինդեքսը գերազանցում էր 50-ը, դիմել էր «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Վիրաբուժության կլինիկա: Կատարվել էին մանրակրկիտ հետազոտություններ, հիվանդը նախապատրաստվել էր և վիրահատվել, կատարվել էր սլիվ գաստրէկտոմիա մեր թիմի կողմից՝ վիրաբույժներ՝ պրոֆեսոր Սուրեն Ստեփանյան, Հակոբ Շմավոնյան, Ղուկաս Սարգսյան, անէսթեզիոլոգ Արիստակես Ղազարյան։

Հետվիրահատական շրջանում մեկ տարվա ընթացքում հիվանդի քաշը նվազել է 150 կգ-ից մինչև 98 կգ, զգալիորեն լավացել է կյանքի որակը: «Շնորհակալ եմ ինձ տանջող ավելցուկային քաշից ազատելու, իմ կյանքի որակն էապես լավացնելու համար: Հայրենիքում ես ստացա մատչելի և արդյունավետ բուժում»,-ասում է ապաքինված բուժառուն:

Ի դեպ, բարիատրիկ վիրահատություն անելու համար արտերկրից հաճախ են դիմում «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի վիրաբույժներին հիվանդագին ճարպակալում և վիրաբուժական այլ խնդիրներ ունեցող մեր հայրենակիցները: Նրանցից մեկը, օրինակ, 9 ամսում նիհարել է 31 կգ, եթե նախկինում հագնում էր 2XL, XL չափի հագուստ, այժմ արդեն S, M: Մեր մյուս պացիենտը 2 ամսում արդեն նիհարել է 18կգ։

Ստորև ներկայացնում ենք մեր պացիենտների ուղարկած մի քանի լուսանկար՝ բարիատրիկ վիրահատություններից առաջ և հետո։

×
facebook sharing button facebook